Ցտեսություն իմ դպրոց

IMG_20160221_153108

Ես Հռիփսիմեն եմ կրթահամալիր եկել եմ 9-րդ դասարանս ավարտելուն պես:

Երբ ես ընդունվեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիր առաջին իսկ պահից այն դարձավ ինձ համար շատ

հոգեհարազատ և ես սկսեցի մեծ հաճույքով ու սիրով սովորել:

Փոքր ինչ դժվար էր սկզբնական շրջանում որովհետև յուրաքանչյուր դպրոց ունի իր գործելաոճը: Իմ նախկին

դասընկերներին շատ էի սիրում,սակայն աստիճանաբար ընտելացա այս դպրոցին և սկսեցի շփվել նոր

դասընկերներիս հետ:

Ես ուրախ եմ, որ ընտրեցի  հենց այս դպրոցը:

Այս կրթահամալիրը  լիովին փոխեց իմ կյանքը, դարձա ավելի կրթված, բանիմաց և խելացի:

Ես այստեղ ձեռք բերեցի նաև լավ ընկերներ և կյանքի փորձ ,որոնք ինձ շատ բան սովորեցրին:

Ես շատ շնորհակալ եմ իմ կրթահամալիրին այս անմոռանալի երեք տարիների համար:

Ես այստեղ մեծ-մեծ քայլերով առաջ գնացի, հմտացա արվեստում իմ շատ սիրելի ուսուցիչների շնորհիվ:

Այս կրթահամալիրում ես ունեցա բազում ուրախ և տխուր օրեր, որոնց ես շատ կհիշեմ և կկարոտեմ:

Ու հիմա եկել է այն պահը որ ես պետք է հրաժեշտ տամ իմ կրթահամալիրին, ու ուսուցիչներին հիշելով այն

հիշարժան պահերը,ճամփորդությունները, զավեշտալի դեմքերն ու դեպքերը,որոնք ես ունեցել եմ այս երեք

տարիների ընթացքում:

Ես պարզապես վստահ եմ,որ այն ամենը,ինչ սովորել եմ կրթահամալիրում երբեք ոչ մի տեղ չէի կարող սովորել:

Եվ ահա այն ամենը,ինչի ես հասա կրթահամալիրի շնորհիվ շնորհակալ եմ :

Leave a comment